Տեր Աստված, հանուն մեր նահատակ Սրբերի` Դու գործիր մեր մեջ, Տե՛ր: Մենք մոլորյալ ենք, տկար ու անարժան... գթա, Տե՛ր, և ողորմիր, փրկիր երևելի և աներևույթ թշնամուց. ամեն:
ՀՀ ԱԳ փոխնախարարն ԱԺ-ում հայտարարել է, որ դիտարկում են Հայաստանով անցնող ճանապարհների անվտանգությունը մասնավոր կազմակերպության հանձնելու հնարավորությունը:
Ինչ է դա նշանակում:
Դա շատ պարզ բան է նշանակում. նման փաստաթուղթ ստորագրելով՝ ՀՀ-ն պաշտոնապես ճանաչում է այն փաստը, որ իր տարածքում անկարող է անվտանգություն ապահովել և այդ պարտականությունը հանձնում է մասնավոր կազմակերպության...